Հայաստանը խնդրել է բեռների տարանցում Ադրբեջանից դեպի Ռուսաստան. Ալիևի խոսքերն են փոխանցում ադրբեջանական լրատվականները
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Համաշխարհային տնտեսական ֆորումի տարեկան հանդիպման ժամանակ կազմակերպված վահանակային քննարկման ժամանակ. նշում են ադրբեջանական լրատվականները և հավելում. «Նա նշել է, որ Ադրբեջանը առաջնահերթություն է տալիս տարածաշրջանին և իր անմիջական հարևաններին. «Ես շատ ուրախ եմ, որ անկախության տարիների ընթացքում մեզ հաջողվել է շատ սերտ աշխատանքային հարաբերություններ կառուցել մեր բոլոր հարևանների հետ, բացառությամբ, իհարկե, Հայաստանի՝ բոլորին հայտնի պատճառներով։ Փաստացի խաղաղության հաստատումից հետո մենք նաև սկսեցինք տնտեսական համագործակցություն և արտահանման գործողություններ»։
Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանը վերացրել է Ղազախստանից և Ռուսաստանից Հայաստան բեռների տարանցման բոլոր սահմանափակումները. «Եվ հիմա մենք հայկական կողմից ստացել ենք խնդրանք՝ ապահովելու Հայաստանից Ռուսաստան տարանցումը: Այսպիսով, մենք փաստացի միակողմանիորեն բացել ենք միջանցքներ: Այո, ներկայումս բեռնափոխադրումները կատարվում են Վրաստանի տարածքով, բայց մի օր դրանք կանցնեն Հայաստանի տարածքով: Եվ մի օր Հայաստանը կիրականացնի ուղիղ բեռնափոխադրումներ Ադրբեջանից, և այդ օրը շատ հեռու չէ»»:
