«Դոնա՛լդ, գիտեմ, որ այսօր շատ վաղ առավոտ է քեզ համար…». բացառիկ կադրեր, որոնք նկարահանվել են Կիևում 2025 թվականի մայիսին

Համացանցում հայտնվել են բացառիկ կադրեր, որոնք նկարահանվել են Կիևում 2025 թվականի մայիսի 10-ին կայացած եվրոպական դիվանագիտական ​​հանդիպումների ժամանակ. FranceTV հեռուստաալիքի կողմից X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում հանրայնացվել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի միջև զրույցի տեսանյութը, որում Ֆրանսիայի առաջնորդը հայտարարում է Կիևի ռեժիմի ղեկավար Վլադիմիր Զելենսկու համաձայնության մասին 30-օրյա հրադադարի վերաբերյալ:

2025 թվականի մայիսի 10-ի տեսանյութում Մակրոնը, Զելենսկու, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ բանակցություններից հետո, զանգահարում է Թրամփին և իր ամերիկացի գործընկերոջը տեղեկացնում Զելենսկու համաձայնության մասին 30-օրյա հրադադարի առաջարկին:

Ֆրանսիայի նախագահը ներողություն է խնդրում վաղաժամ զանգի համար և հարցնում, թե արդյոք ինքը և մյուս առաջնորդները կարող են զանգահարել երկու րոպեից:

«Դոնալդ, գիտեմ, որ այսօր շատ վաղ առավոտ է քեզ համար…»,-ասում է Մակրոնը:

Տեսանյութեր

Լրահոս