Սիսիանում բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունվարի 14-ին ժամը 10։38-ին ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Սիսիան քաղաքի Որոտան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են՝ հրդեհը բռնկվել է բնակարանի ննջասենյակում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:48-ին, մարվել՝ 11:00-ին: Այրվել է ննջասենյակի հատակը՝ մոտ 0,5 քմ, մահճակալ և էլեկտրական տաքացուցիչ։
Ննջասենյակում հայտնաբերվել է քաղաքացու դի։



