Բանակը պետք է զերծ մնար նման բռնաճնշումներից. գնդերեցների ներքաշումը և կիրառվող հարկադրանքները լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին. Մայր Աթոռ

Վերջին օրերին մտահոգիչ լուրեր են տարածվում, որ իշխանության ուժային կառույցները բացահայտ ճնշումներ են գործադրում ՀՀ ԶՈւ հոգևոր սպասավորություն իրականացնող գնդերեցների նկատմամբ և  սպառնալիքներով պարտադրում են վերջիններիս միանալ ՀՀ վարչապետի և տասը եպիսկպոսների նախաձեռնած հակաեկեղեցական արշավին։

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից թեմայի վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ նշեցին՝ նման մտահոգիչ տեղեկություններ և ահազանգեր ստացվել են Մայր Աթոռում։

«Երևույթը միանշանակ դատապարտելի է և անընդունելի։ Կարծում ենք՝ բանակը պետք է զերծ մնար նման բռնաճնշումներից։

Բանակի հոգևոր առաջնորդության արդեն կայացած ինստիտուտի կարևորագույն առաքելություն է իրականացնում մեր Զինված ուժերում, գնդերեցները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցում։

Կարդացեք նաև

Իշխանությունների կողմից իրենց դիրքի չարաշահմամբ նման գործողությունների մեջ գնդերեցների ներքաշումը և կիրառվող հարկադրանքները վտանգում են այս ինստիտուտի առաքելությունը, ինչը լուրջ հարված է Հայոց բանակին և ազգային անվտանգության հիմքերին»,-ասացին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:

Տեսանյութեր

Լրահոս