Արևմուտքում անսպասելի հայտարարություն են արել Ռուսաստանի վերաբերյալ
Եվրոպայում աջակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի՝ Ռուսաստանի հետ երկխոսության վերաբերյալ կոչերին: Այս մասին հաղորդում է Politico-ն։
«Այս նախաձեռնության հիմնական նպատակն է կանխել ԵՄ կարմիր գծերի խախտումը և հասկացնել ԱՄՆ-ին, որ միությունն ունի իր սեփական ազդեցության լծակները»,- նշվում է հրատարակության մեջ։
Politico-ի աղբյուրի խոսքով՝ կան որոշ հարցեր, որոնք չեն կարող քննարկվել միայն Միացյալ Նահանգների հետ, քանի որ դրանք ուղղակիորեն կապված են եվրոպական անվտանգության հետ։
