ՀՀ ԿԲ-ի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքում հնարավոր են ժամանակավոր խափանումներ

ՀՀ ԿԲ-ի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքում հնարավոր են ժամանակավոր խափանումներՀՀ ԿԲ-ի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքում հնարավոր են ժամանակավոր խափանումներ. հայտնում է Կենտրոնական բանկը։

«Տեղեկացնում ենք, որ հունվարի 12-ին՝ ժամը 17:00-19:00-ը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի CBANet ցանցի հետ կապված տեխնիկական աշխատանքների կատարման արդյունքում հնարավոր է հասանելի չլինի Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը:

Ռեեստրի աշխատանքի հնարավոր ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված՝ հնարավոր է հասանելի չլինեն Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները, այդ թվում՝ հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսավճարների չափով վճարված եկամտային հարկի վերադարձման դիմումների ընդունման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի կողմից դրոշմանիշային վճարների գումարների վերադարձման էլեկտրոնային համակարգը, ինչպես նաև ԱՊՊԱ ոլորտում ապահովադիրների կողմից տրամադրված բանկային հաշվեհամարի ստուգման համակարգը:

Ներողություն ենք հայցում հնարավոր անհարմարությունների համար»,-ասված է հայտարարության մեջ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031