Ոսկու ամենաշատ պաշարներ ունեցող երկրների ցանկում Թուրքիան 9-րդն է
Ոսկու համաշխարհային խորհրդը (WGC) հրապարակել է աշխարհում ոսկու ամենաշատ պաշարներ ունեցող երկրների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ արտասահմանյան կենտրոնական բանկերի կողմից պահվող ոսկու ընդհանուր արժեքը մոտենում է 4 տրիլիոն դոլարի և 1922-ից ի վեր առաջին անգամ ոսկին գերազանցել է ԱՄՆ գանձապետական պարտատոմսերը՝ դառնալով աշխարհի ամենամեծ պաշտոնական պահուստային ակտիվը։
Աշխարհում ոսկի ամենաշատ պաշարներ ունեցող 20 երկրների ցանկը ստորև՝
I. ԱՄՆ- 8133 տոննա
2. Գերմանիա- 3350 տ
3. Իտալիա- 2451 տ
4.Ֆրանսիա- 2437 տ
5. ՌԴ- 2329 տ
6. Չինաստան- 2264 տ
7. Հնդկաստան- 880
8. Ճապոնիա- 854 տ
9. Թուրքիա- 641 տ
10. Նիդերլանդներ- 612 տ
11. Լեհաստան- 515 տ
12. Պորտուգալիա- 382 տ
13. Ուզբեկստան- 361 տ
14. Ղազախստան- 324 տ
15. Միացյալ Թագավորություն- 310 տ
16. Իսպանիա- 281 տ
17. Ավստրիա- 279 տ
18. Թայլանդ- 234 տ
19. Բելգիա- 227 տ
20. Սինգապուր – 204 տ:
