ՊՍԺ-ն՝ Ֆրանսիայի սուպերգավաթակիր. Շևալիեն փայլեց 11-մետրանոց հարվածաշարում
Քուվեյթի «Ջաբեր-էլ-Ահմեդ» միջազգային մարզադաշտում կայացավ Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղարկության հանդիպումը, որտեղ մրցեցին «Պարի Սեն-Ժերմենն» ու «Մարսելը»։ Դրամատիկ պայքարում հաղթանակ տարան փարիզցիները (2:2, 11մ՝ 4:1)։
Հաշիվը 13-րդ րոպեին բացեց ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն։ «Մարսելին» հաջողվեց պատասխանել միայն երկրորդ խաղակեսում․ 76-րդ րոպեին Մեյսոն Գրինվուդը հստակ իրացրեց 11-մետրանոցը։
Հանդիպման վերջնամասը չափազանց լարված ստացվեց։ 87-րդ րոպեին ՊՍԺ-ի պաշտպան Վիլյամ Պաչոն ինքնագոլի հեղինակ դարձավ՝ առաջ մղելով մրցակցին, սակայն ավելացված ժամանակի 5-րդ րոպեին Գոնսալու Ռամուշը փրկեց ՊՍԺ-ին պարտությունից՝ խաղը տեղափոխելով 11-մետրանոց հարվածաշար։Իր վարպետությունը ցուցադրեց ՊՍԺ-ի դարպասապահ Լուկա Շևալիեն՝ հետ մղելով երկու հարված անընդմեջ և թիմին պարգևելով տիտղոսը։
Նշենք, որ ՊՍԺ-ն Ֆրանսիայի Սուպերգավաթը նվաճեց 4-րդ տարին անընդմեջ։
Armsport.am
