Վրաստանում տարեկան գնաճը 4 տոկոս է
Վրաստանում դեկտեմբերին տարեկան գնաճը կազմել է 4%, ինչ նշանակում է, որ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գները 4 տոկոսով աճել են: Նոյեմբերին նույն ցուցանիշը (տարեկան գնաճը) կազմել է 4,8 տոկոս: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ամսական գնաճի առումով նոյեմբեր ամսվա համեմատ գնաճը կազմել է -0,2 տոկոս:
Ազգային վիճակագրական ծառայությունը (Geostat) հրապարակել է 2025 թվականի դեկտեմբերի գնաճի վիճակագրությունը:
Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների ոլորտում գներն աճել են 8.8 տոկոսով, ինչը նպաստել է տարեկան գնաճին 2.98 տոկոսային կետով։
