Թրամփը զորքերը դուրս է բերում Չիկագոյից, Լոս Անջելեսից և Փորթլենդից

Մենք Ազգային գվարդիան դուրս ենք բերում Չիկագոյից, Լոս Անջելեսից և Փորթլենդից, չնայած այն հանգամանքին, որ հանցավորության մակարդակն այդ քաղաքներում զգալիորեն նվազել է այս հրաշալի հայրենասերների ներկայության շնորհիվ, և ՄԻԱՅՆ այդ փաստի շնորհիվ։ Որոշման մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Փորթլենդը, Լոս Անջելեսը և Չիկագոն կանհետանային, եթե դաշնային կառավարության միջամտությունը չլիներ։ Մենք կվերադառնանք, գուցե բոլորովին այլ և ավելի ուժեղ տեսքով, երբ հանցավորության մակարդակը կրկին սկսի աճել. դա միայն ժամանակի հարց է։ Դժվար է հավատալ, որ այդ դեմոկրատ քաղաքապետերն ու նահանգապետերը, որոնք բոլորն էլ ցավալիորեն անձեռնահաս են, ցանկանում են, որ մենք հեռանանք, հատկապես հաշվի առնելով արձանագրված հսկայական առաջընթացը»,- նշել է Թրամփը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031