Փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան. Արման Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար, ԱԺ նախկին անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
2026-ի փետրվարին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կայցելի Հայաստան։ Սա պարզապես բարձր մակարդակի սովորական այց չէ․ սա փաստ է, որ Վաշինգտոնը արագ անցնում է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների գործարկմանը։ Այսպիսի այցերը արժեքավոր են կոնկրետությամբ։ Հայաստանը պարտավոր է հանդես գալ հստակ, չափելի փաթեթով։
Առաջինը՝ ներդրումային նախագծեր TRIPP-ի ենթակառուցվածքների համար՝ ճանապարհ, լոգիստիկ կենտրոններ, պահեստավորում, բեռնափոխադրում, ապահովագրություն, սպասարկող տնտեսություն և այլն։
Երկրորդը՝ սահմանային և մաքսային կարողությունների արագ արդիականացում՝ հակամաքսանենգ համակարգեր, ամբողջական թվայնացում, կիբեռպաշտպանություն, բեռնափոխադրումների վերահսկելիություն։
Երրորդը՝ իրավական երաշխիքներ՝ թափանցիկ պայմանագրեր, անկախ վերահսկողություն, ռիսկերի կանխարգելում, ներդրողի և պետության շահի հավասարակշռված պաշտպանություն։
Ամերիկյան ներգրավվածությունը հնարավորություն է՝ Հայաստանը դարձնելու կապի, վստահության ու անվտանգության հանգույց։ Դրան միանշանակ հնարավոր է հասնել կարգապահությամբ, պրոֆեսիոնալիզմով և պետական շահը պաշտպանող կոնկրետությամբ։
ԱՄՆ փոխնախագահի այցի գլխավոր արդյունքը պետք է լինի ոչ միայն ծրագրերի մեկնարկը, այլև այն ուղերձը, որը նախ և առաջ պետք է հնչի Հայաստանի քաղաքացիներին․ մեր անկախությունն ու ինքնիշխանությունը պարզապես հռչակված գաղափար չեն, այլ պաշտպանվող ռազմավարական ընտրություն։
Այդ թվում ի դեմս ԱՄՆ-ի, այդ ընտրությունն ունի իրական գործընկերներ, գործիքներ ու չափելի աջակցություն՝ անվտանգություն, ներդրումներ և կայուն զարգացում ձևավորելու համար։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: