Ի՞նչ է անելու «Մեր ձևովը». վարկերի մասին. Գոհար Ղումաշյան
«Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Ղումաշյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է. «Հայաստանը պետք է դառնա բարեկեցության, բոլոր իմաստներով ապահով ու լավ ապրող քաղաքացիների երկիր։ Հայ ժողովուրդը վաստակել է սեփական երկրում լավ ապրելու իրավունքը։ Պետք է անցյալում թողնենք աղքատներ ունենալու փաստը։ Բոլոր կարիքավորներին ապահովելու ենք աշխատանքով և հնարավորություններով։ Հայաստանում չպետք է սոված կամ հագուստ չունեցող երեխա լինի։ Դեղի փողի խնդիր ունեցող ծնող չպետք է լինի այլևս։
Մենք չենք կարող խոսել զարգացման մասին, եթե մեր հասարակության զգալի մասը ճկռում է տարատեսակ, մասնավորապես՝ բանկային պարտքերի տակ։ Մարդը մի անգամ վարկ է վերցրել ինչ-որ մի ընթացիկ հարց լուծելու համար՝ մեքենա կամ բնակարան գնելու, որոշները՝ Նոր Տարի անելու համար։ Ու ընկել է պարտքերի անվերջ շրջանի մեջ, որովետև կարիքները չեն ավարտվում, իսկ կյանքը գնալով թանկանում է ու դժվարանում, եկամուտները՝ պակասում։ Այս մարդկանց իրենց խնդրի հետ մենակ չենք թողնելու ու բանկերի և այլ վարկային կազմակերպությունների հետ միասին գտնելու ենք համապատասխան լուծումներ»։
