Թուրքիայի ընթացիկ հաշվի տարեկան դեֆիցիտը հասել է 22 մլրդ դոլարի

Թուրքիայի Կենտրոնական բանկի տվյալների համաձայն՝ 2025 թվականի հոկտեմբերին երկրի ընթացիկ հաշիվը կազմել է 457 մլն դոլարի դեֆիցիտ, մինչդեռ ոսկին և էներգիան բացառող ընթացիկ հաշիվը գրանցել է 7 մլրդ 28 մլն դոլարի ավելցուկ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նույն ժամանակահատվածում վճարային հաշվեկշռի սահմանմամբ արտաքին առևտրի բացը կազմել է 5 մլրդ 963 մլն դոլար։

Տարեկանացված տվյալներով՝ հոկտեմբին ընթացիկ հաշվի դեֆիցիտը հասել է մոտ 22 մլրդ դոլարի, իսկ արտաքին առևտրի բացը՝ 67․3 մլրդ դոլարի։

Ծառայությունների հաշվեկշիռը ապահովել է 63․2 մլրդ դոլարի ավելցուկ, մինչդեռ առաջնային և երկրորդային եկամուտների հաշվեկշիռները գրանցել են համապատասխանաբար 17․6 մլրդ և 328 մլն դոլարի դեֆիցիտ։

Տեսանյութեր

Լրահոս