Բաժիններ՝

Թրամփը Զելենսկուն ժամանակ է տվել խաղաղության առաջարկին պատասխանելու համար. ԶԼՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն ընդամենը մի քանի օր ժամանակ է տվել ուկրաինական հակամարտության կարգավորման ամերիկյան ծրագրի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար։ Այս մասին հայտնում է «The Financial Times»-ը՝ հղում անելով բանակցային գործընթացին ծանոթ աղբյուրներին։
ԱՄՆ նախագահը պնդում է, որ արագ պատասխան տրվի, որպեսզի կողմերը կարողանան համաձայնագիր ստորագրել և դադարեցնել ռազմական գործողությունները։

Ավելի վաղ Զելենսկին հաստատել էր, որ Թրամփի ներկայացուցիչների՝ հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ հանդիպման ժամանակ իրեն խորհուրդ են տվել չհետաձգել որոշումը։

Թրամփը հույս ունի, որ հրադադարի շուրջ պայմանավորվածությունը ձեռք կբերվի մինչև այս տարվա ավարտը։

Երեկ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան առաջիկա 60-90 օրվա ընթացքում պատրաստ կլինի ընտրություններ անցկացնել։ Նա ամերիկացի և եվրոպացի գործընկերներին խնդրել է օգնել ընտրությունների անցկացման անվտանգությունն ապահովելու հարցում։

Զելենսկին նաև խոստովանել է, որ Ուկրաինան բավարար ուժ չունի Ղրիմը վերադարձնելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031