Հարավային Կովկասում առանց Ռուսաստանի և Իրանի մասնակցության տրանսպորտային նախագծերը շահավետ չեն․ ռուս դիվանագետ

Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային նախագծերը շահութաբեր չեն առանց Ռուսաստանի և Իրանի մասնակցության.  հայտարարել է Հայաստանում ՌԴ դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Դմիտրի Լիցկայը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա՝ այն երթուղիները, որոնք ընդգրկում են և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը, մեծ մասամբ փորձարկված են, հիմնված են ինտեգրացիոն գործընթացների վրա, մինչդեռ Արևմուտքի կողմից առաջ մղվող նախագծերում, այդ թվում՝ նավթավերամշակման ոլորտում (որոնք ենթադրում են Ռուսաստանի և Իրանի տարածքների շրջանցում), ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական։

«Այստեղ ամենակարևորը նախագծերի շահութաբերությունն ու ոչ քաղաքականացվածությունն է, քանի որ մենք տեսնում ենք, որ այժմ տարածաշրջանում ակտիվացել է տարբեր տրանսպորտային միջանցքների կառուցումը։ Բոլորը լսել են, հատկապես Հայաստանում, «Խաղաղության խաչմերուկի» մասին։ Հիմա շատ մոդայիկ նախագիծ է «Թրամփի ուղին»։

Բայց ամեն դեպքում, ի վերջո, ամեն ինչ որոշում է շահութաբերությունը, լոգիստիկան, բեռների աղբյուրի առկայությունը և անցման արժեքը», – հայտարարել է Լիցկայը։

Դիվանագետը կարծում է, որ Արևմտյան պետությունների համար կարևոր է, որ բեռները շրջանցեն առանձին երկրներ՝ ի վնաս շահութաբերության, օգտակարության և պահանջարկի։

Այն նախագծերը, որոնք ենթադրում են Ռուսաստանին կամ Իրանին ավելի մեծ տրանսպորտային միջանցքից հանելը, ի սկզբանե անշահութաբեր են։ Ինձ թվում է, որ տնտեսական համագործակցության համար դա լավագույն հիմքը չէ», – ընդգծել է Լիցկայը։

Նա հավելել է, որ «3+3» հարթակը, որը խորհրդակցություններ է նախատեսում Անդրկովկասի երեք երկրների՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև, հաշվի է առնում ներգրավված բոլոր կողմերի շահերը և միևնույն ժամանակ, բոլորովին չի փակվում տարածաշրջանային ուժերի հետ փոխգործակցությունից։

Նա կարծում է, որ 3+3 հարթակը օբյեկտիվորեն կարող է լրացուցիչ խթան հաղորդել միջազգային միջանցքների, ինչպիսիք են Հյուսիսային և Հարավային միջանցքները, ինչպես նաև այլ նախագծերի զարգացմանը։

Տեսանյութեր

Լրահոս