Արցախցիներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը 6 ամսով երկարաձգվելու են

ԼՂ-ից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով և բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերը երկարաձգվելու են. «Փաստինֆո»-ի հետ զրույցում տեղեկացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը։

«Երկու ծրագրերն էլ երկարաձգելու նախագծերը ներկայացվել են Վարչապետի աշխատակազմ։ Առնվազն 6 ամիս երկարաձգվելու են»,- ասել է Կոստանյանը։

Տեսանյութեր

Լրահոս