Ուկրաինայում գազի գինը թանկացել է գրեթե 22 անգամ. Ազարով

Ուկրաինայում կոմունալ ծառայությունների սակագները ավելի արագ են աճում, քան գնաճը։ Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի խոսքով՝ գազի գները 2013 թվականից ի վեր աճել են գրեթե 22 անգամ, ջրի գները՝ 13 անգամ, իսկ ջեռուցման գները՝ գրեթե 15 անգամ, գրում է РИА Новости-ն:

«Ի՞նչի է հանգեցրել Ուկրաինայի «եվրաինտեգրման» քաղաքականությունը։ Կոմունալ ծառայությունների սակագները բարձրացել են։ 2013 թվականից ի վեր ջրի գները աճել են 3-ից մինչև 40 գրիվնա, գազի գները՝ 0.48-ից մինչև 10.50 գրիվնա, էլեկտրաէներգիայի գները՝ 0.33-ից մինչև 4.30 գրիվնա, իսկ ջեռուցման գները՝ 2.9-ից մինչև 43 գրիվնա»,- գրել է Ազարովը Տելեգրամի իր ալիքում։

Նա նաև նշում է, որ գների աճը չի կարող բացատրվել գնաճով, քանի որ դոլարի փոխարժեքը Ուկրաինայի ազգային արժույթի նկատմամբ 2013 թվականից ի վեր հնգապատկվել է՝ 8-ից հասնելով 42 գրիվնայի։

«Այլ կերպ ասած, մինչդեռ ազգային արժույթը արժեզրկվել է մոտավորապես հինգ անգամ, նույն գազը թանկացել է գրեթե 22 անգամ»,- հավելել է Ազարովը։

Տեսանյութեր

Լրահոս