Ռուսաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են ընդլայնել առևտրային և պաշտպանական կապերը
Ռուսաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են ընդլայնել առևտրային և պաշտպանական կապերը: Այս մասին հայտարարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Կրեմլի ղեկավարի այցի ընթացքում:
Պուտինը Նյու Դելի է ժամանել երեկ: Նրա երկօրյա պետական այցը Հնդկաստան առաջինն է 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր:
Ռուսաստանը հայտարարել է, որ ցանկանում է ավելի շատ հնդկական ապրանքներ ներմուծել՝ փորձելով մինչև 2030 թվականը առևտրի ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի:
Պուտինը բանակցությունների ընթացքում նաև խոստացել է շարունակել վառելիքի «անխափան մատակարարումները» Հնդկաստանին: Միացյալ Նահանգները Նյու Դելիին հորդորում է հրաժարվել ռուսական նավթից։
Պատասխանելով երկու երկրների միջև էներգակիրների առևտրի ապագայի մասին հարցին՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարն ասել է, որ հնդկական էներգետիկ ընկերությունները որոշումներ են կայացնում՝ հիմնվելով շուկայի փոփոխվող դինամիկայի և առևտրային մարտահրավերների վրա, որոնց բախվում են մատակարարներ փնտրելիս:
Մոդին, իր հերթին, հավելել է, որ Մոսկվայի հետ տնտեսական համագործակցության ծրագիրը համաձայնեցրել են մինչև 2030 թվականը:
