Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ-որ մեկը` ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ

Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ-որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ։

Տեղի քահանաներից բոլորի մուտքը արգելված է, Տեր Գառնիկ քահանայի կողմից պատարագ կմատուցվի Ամենափրկիչում։

Սա կլինի ամենախայտառակ պատարագը, որը ամբողջությամբ կանցկացվի ուժայինների զոռբայության արդյունքում։ Այս մասին գրել է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։

Նկատենք, որ լուրեր կան, որ Նիկոլ Փաշինյանի պատվերով պատարագը կմատուցի Բալթյան երկրների թեմակալ առաջնորդ Վազգեն Միրզախանյանը։

Տեսանյութեր

Լրահոս