Պուտինի դիմանկարները հայտնվել են Նյու Դելիի կենտրոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի լուսանկարներով պաստառներ են հայտնվել Նյու Դելիի կենտրոնական փողոցներում: Այս մասին գրում է ТАСС-ը:
Գործակալության տվյալներով՝ որոշ պաստառների վրա միայն Պուտինն է։ Մեծ պաստառների վրա Ռուսաստանի առաջնորդի լուսանկարն է Մոդիի լուսանկարի կողքին։ Պաստառներին ուղեկցում են ռուսերեն և հինդի լեզուներով մակագրություններ։
Նյու Դելին մանրակրկիտ պատրաստվում է Ռուսաստանի առաջնորդի այցին։ Քաղաքը զարդարված է Ռուսաստանի և Հնդկաստանի դրոշներով, իսկ ջրցան մեքենաները վաղ առավոտյան շրջել են Նյու Դելիի գլխավոր փողոցներով։
