Չինաստանը 100 մլն դոլարի օգնություն կտրամադրի Գազային
Չինաստանը 100 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն կտրամադրի պաղեստինցիներին՝ օգնելու հաղթահարել Գազայում առաջացած մարդասիրական ճգնաժամն ու աջակցելու վերակառուցման ջանքերին։
Այս մասին դեկտեմբերի 4-ին Պեկինում հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հանդիպումից հետո հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Երկու նախագահները մասնակցել են Չինաստան-Ֆրանսիա գործարար խորհրդի յոթերորդ նիստին
