Բաժիններ՝

Սեպտեմբերին «Վրացական երազանք»-ին նվիրաբերվել է 4.1 միլիոն լարի. TI

Ըստ Transparency International Georgia-ի (TI)՝ սեպտեմբերին «Վրացական երազանք»-ին նվիրաբերվել է 4.1 միլիոն լարի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Կազմակերպության հաղորդմամբ` սեպտեմբերին կուսակցությունը նվիրատվություններ է ստացել նրանցից, ում պատկանող ընկերությունները պետությունից ստացել են 204 միլիոն լարի ուղղակի գնումներ, 16 միլիոն լարի գյուղատնտեսական սուբսիդիաներ, 1.4 միլիոն քմ շինարարության թույլտվություններ և 17 հանքային լիցենզիա»։

«Սեպտեմբերին «Վրացական երազանք»-ին նվիրաբերվել է 4.1 միլիոն լարի։ Բացի 2015 թվականից ի վեր 2.5 միլիարդ լարի արժողությամբ մրցույթներում հաղթելուց, դոնորների հետ կապված ընկերությունները պետությունից ստացել են մի շարք այլ արտոնություններ՝ ուղղակի գնումներ, գյուղատնտեսական սուբսիդիաներ, շինարարության թույլտվություններ և հանքային լիցենզիաներ»,- նշված է հայտարարության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս