Բաժիններ՝

Հետախուզվող վարորդը հայտնաբերվել և ձերբակալվել է

Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները նոյեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 1․50-ի սահմաններում, Բագրատունյաց փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա:

Պարզվել է, որ վարորդը սեպտեմբերի 2-ից Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցներ վարելու կամ այդ անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելու կամ սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելու կամ խուսափելու մեղադրանքով:

Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ 24-ամյա վարորդը ձերբակալվել, տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս