ՀՐԱՏԱՊ. Զորական գյուղի բարձր դասարանի աշակերտները խոշտանգել և նվաստացրել են Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող ուսանողին

Նանար Պողոսյանը Ֆեյսբուքի իր էջում ահազանգում է. «Սա է Զորական գյուղի դպրոցի տնօրենի, գյուղապետի եւ այդտեղ գործող իրավապահ համակարգի իրական պատկերը։

Ուրեմն, ովքեր չեն հիշում էջս, որ թերթեք կհիշեք, ս.թ. մայիսի 1-ին օգնություն եմ տանում Նոյեմբերյանի Զորական գյուղ: Այդ համայնքի վարչական ղեկավար Սուրեն Մարտիրոսյանը իմ օգնության վերաբերյալ փոստը կիսվելու պատճառով, որտեղ ըստ նրա խոսքերի հանրությանը տեղեկացնում եմ, որ Զորականում ապրող Արցախցի մի ընտանիքի աջակցության քարտերը նրա մոտ է, (շատ ուշադիր ինքն է դա ասել եւ դա այդպես էր) և  ըստ որի սնունդ է առնում, զայրանում է և փորձել է հաշվեհարդար տեսնել այդ գյուղում բնակվող իմ հետեւորդներից մեկի հետ՝  20 – 30 հոգով այդ տղային ծեծելով:

Իր գյուղի բնակիչները գյուղապետին պաշտպանելու համար եկել ինչ վիրավորանք ու զրպարտություն ասես չեն գրել իմ փոստի տակ։ Այդ թվում գյուղապետի համադասարանցի դպրոցի տնօրեն Ազարյան Ռուզաննան մանկավարժին ոչ հարիր բառապաշարով սկսեց մեծ-մեծ խոսել…ինձ շփոթելով իր աշակերտների հետ ու չիմանալով թե հետոն ինչ ընթացք կունենա։

Սուրենը ով ծեծի է ենթարկել իր համագյուղացուն իմ ֆեսբուքի փոստը կիսվելու պատճառով քրեական գործ ունի վրան, իսկ ինձ վիրավորած անձանց մասով քաղաքացիական գործեր՝ հանրային կերպով ինձնից ներողություն խնդրելու եւ բարոյական վնասի փոխհատուցման պահանջով։

Այն ժամանակ՝ ամիսներ առաջ, գյուղապետի խուլիգանության եւ ծեծի մասով բազմիցս դիմել եմ մարդու իրավունքների պաշտնանին, քննչական կոմիտեին եւ դատախազություն, որ իմ փոստը կիսվելու պատճառով խուլիգանություն եւ ծեծ է տեղի ունեցել ուսուցչի հանդեպ գյուղապետի կողմից, ինձ ասել են՝ բողոքը պիտի բերվի պատշաճ անձի կողմից այսինքն նա ում ծեծել են։ Իսկ էդ տղան մտածելով որ դեռ էդ գյուղում պիտի շարունակի ապրել չէր դիմել, մինչեւ որ իր հայրիկին էլ չեն ինչ որ հարցերում կպել։ Հետո նոր բողոքել է։

ԱՅԺՄ ավելի ուշադիր

Նույն Զորական գյուղի բարձր դասարանի աշակերտներ Մխիթար Բաբաջանյանը՝ 9-րդ դասարան, Հայկ Աղաջանյանը՝ 10-րդ դասարան, Հակոբ Գասպարյանը՝ 11-րդ դասարան եւ այլ հասակակից տղերք, խոշտանգել, ծեծել և նվաստացրել են Նոյեմբերյանի պետական քոլեջում սովորող՝ Ալեն Ջանվելյանին:

Էն որ ասումա՝ ասա ով է ընկերդ ասեմ ով ես դու, հիմա ասա ո՞վ է գյուղապետդ, դպրոցի տնօրենդ (հիմա ժ|պ) ու ծնողդ ասեմ ինչ սերունդ եք դաստիարակում։ Այս տղերքը պիտի պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ՝ իրենց ծնողների հետ մեկտեղ։ Հետո էլ ասում են` ինքնասպանություն ու դանակահարություններ է տեղի ունենում։ Ես չեմ հասկանում էդտեղ օրենք, մարզպետ, համայնքապետ ոչ մի կառույց չի գործում, որ սենց բաներ է տեղի ունենում»։

Մեկ այլ գրառմամբ էլ օգտատերը պատասխանում է ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանին, որը պարզաբանել էր, թե վերոնշյալ անձինք կալանավորվել են:

«Դեպքին մասնակից կոնկրետ իմ նշած Զորականի 3 տղան՝ ծեծող, խուլիգանություն անող եւ նվաստացնող, այս պահին ազատության մեջ են։ Իմ տվյալներով կալանավորել, սակայն մի քանի օր հետո (մոտ 20 օր) բաց են թողնվել։ Խնդրում եմ շատ ուշադիր լինել, քանի որ ըստ իս իրենք հանրության համար վտանգավոր են»:

Տեսանյութեր

Լրահոս