Դիլիջանում կրակն արդեն մոտեցել է «Լեռնային Հայաստան» առողջարանին

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Դիլիջանում կրակն արդեն մոտեցել է «Լեռնային Հայաստան»  առողջարանին. ահազանգում են Դիլիջանի բնակիչներն ու առողջարանում հանգստացողները։

Դիլիջանի համայնքապետարանից հայտարարություն են արել տարածվող հրդեհների կապակցությամբ, խնդրելով խուճապի չմատնվել․ «Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում»:»:

Տեսանյութեր

Լրահոս