Ռուսաստանի վերադարձը «Մեծ ութնյակ» չպետք է տեղի ունենա․ Կայա Կալլաս

Ռուսաստանի վերադարձը «Մեծ ութնյակ» չպետք է տեղի ունենա․ BBC Radio 4-ին տված հարցազրույցում հայտարարել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։

«Նման բան բացարձակապես չպետք է տեղի ունենա։ Հնարավոր չէ անգամ դա պատկերացնել։ Մենք չենք կարող շարունակել նախկինի պես…», – ասել է Կալլասը՝ մեկնաբանելով Ռուսաստանի վերադարձը «Մեծ ութնյակ»։

Նրա խոսքով՝ խաղաղության ծրագրի վերջնական տարբերակը պետք է անհնար դարձնի Ռուսաստանի համար կրկին հարձակվելը։

«Եթե մենք ուզում ենք, որ այս ամենն ընդմիշտ ավարտվի, ապա Ռուսաստանն իսկապես պետք է որոշ զիջումների գնա,- ասել է նա և հավելել,- Դուք չեք կարող ներխուժել մեկ այլ երկիր և դրա համար որևէ պատասխանատվություն չկրել»:

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի վերաբերյալ 28 կետից բաղկացած ծրագրի սկզբնական տարբերակը նախատեսում էր Ռուսաստանի վերադարձը «Մեծ ութնյակ»։

Տեսանյութեր

Լրահոս