Անդրանիկ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ խմբակցության անկուսակցական անդամ Անդրանիկ Քոչարյանը, որի դեմ խմբակցությունում մի ստվար զանգված կատաղի պայքար է մղում եւ ձգտում է «գծերից գցել»` դուրս մղել իշխանական ռադարներից, առաջադրել է իր թեկնածությունը՝ ՔՊ խորհրդարանական նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։ Ասում են՝ ՔՊ-ում շատերը շոկի մեջ են, որ նա առաջադրվել է ֆրակցիայի ղեկավարի երաշխավորությամբ։
Հայտնի է, որ Քոչարյանն անկուսակցական է իշխող ֆրակցիայում, իսկ ՔՊ սահմանած խաղի կանոններով՝ անկուսակցականները պետք է վարչության անդամներից մեկի երաշխավորությամբ առաջադրվեն․ Քոչարյանին երաշխավորել է Հայկ Կոնջորյանը»:

