Եթե Զելենսկին չհամաձայնվի խաղաղության ծրագրի հետ, կարող է շարունակել պայքարել իր ողջ ուժով․ Թրամփ

Եթե Զելենսկին չհամաձայնվի խաղաղության ծրագրի հետ, կարող է շարունակել պայքարել իր ողջ ուժով։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նա (Զելենսկի. — խմբ․) պետք է ընդունի այն (ԱՄՆ պլան. — խմբ․), իսկ եթե նրան դուր չի գալիս, ապա, գիտեք, նրանք պետք է պարզապես շարունակեն պայքարել», — ասել է Սպիտակ տան ղեկավարը։

Նրա խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդին այդ ծրագիրը պետք է դուր գա, քանի որ նրա ձեռքում հաղթաթուղթ չկա։

Միացյալ Նահանգների նախագահը նաև կարծիք է հայտնել, որ Զելենսկին պետք է մեկ-երկու տարի առաջ խաղաղության գործարք կնքեր:

Նախօրեին Թրամփը հայտարարել էր, որ Կիևը պետք է համաձայնի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման նոր ծրագրին մինչև նոյեմբերի 27-ը:

Տեսանյութեր

Լրահոս