Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն ձերբակալվել է
Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն ձերբակալվել է։
Սեպտեմբերին Բրազիլիայի Գերագույն դատարանի կողմից պետական հեղաշրջման փորձի համար մեղավոր ճանաչված և 27 տարի 3 ամիս ազատազրկման դատապարտված քաղաքական գործիչը տնային կալանքի տակ էր օգոստոսի 4-ից։ Պետության նախկին ղեկավարը բողոքարկում էր դատավճիռը. տեղեկացնում է Deutsche Welle-ն։
Ձերբակալությունը կանխարգելիչ միջոցառում է և կատարվել է դաշնային ոստիկանության խնդրանքով։ Բրազիլիայի Գերագույն դատարանի դատավոր Ալեսանդրո դե Մորաիշը մատնանշել է փախուստի ռիսկը՝ չբացառելով նախկին նախագահի կողմից անկարգություններ առաջացնելու կոչի հնարավորությունը:
Նշվում է, որ հետաքննության ընթացքում մեղադրյալը պլանավորել էր քաղաքական ապաստան խնդրել Արգենտինայի դեսպանատանը։
Դե Մորաիշը պարզաբանել է, որ Բոլսոնարուն օգտագործել է իր դաշնակիցների, այդ թվում՝ երեք որդիների սոցիալական ցանցերը, որոնք խորհրդարանի անդամներ են, որպեսզի տարածի այնպիսի հաղորդագրություններ, որոնք ակնհայտորեն խրախուսում և հրահրում են Գերագույն դատարանի վրա հարձակումները և բացահայտորեն աջակցում են Բրազիլիայի դատական համակարգի գործերին արտաքին միջամտությանը։

