Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Երևանում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ․ հայտնում են «Հայհիդրոմետ»-ից։
Հանրապետության տարածքում նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ:
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։

