Խուսափե՛ք խոզանների այրումից, մի՛ վնասեք էկոհամակարգը. ՆԳՆ-ն հորդորում է
Ներքին գործերի նախարարությունը համայնքների բնակիչներին հորդորում է արոտավայրերում չոր խոտերի և ցանքատարածքների մաքրման ընթացքում խուսափել այրումներից, չառաջացնել լրացուցիչ հրդեհավտանգ իրավիճակներ։
«Կրկին հիշեցնում ենք խոզանների այրման վնասակար հետևանքների մասին՝ ակնկալելով համընդհանուր պատասխանատու վերաբերմունք։
.Խոզանների այրումը վնասում է հողը, իջեցնում է հողի բերրիությունը.
.Այրման ազդեցությունը մարդու առողջության վրա նույնպես բացասական է.
.Այրման ընթացքում ոչնչանում, տուժում է կենսաբազմազանությունը, թուլանում է էկոհամակարգի ինքնավերականգնման ունակությունը։
Հորդորում ենք խստորեն պահպանել հրդեհային անվտանգության կանոնները։ Հրդեհ կամ ծուխ նկատելու դեպքում խնդրում ենք անհապաղ զանգահարել »,- նշում են ՆԳՆ-ից։

