Փարիզում տեղի է ունեցել Մակրոնի և Ֆրանսիայի վարչապետի հրաժարականի պահանջով ցույց
Փարիզում տեղի է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և վարչապետ Ֆրանսուա Բայրուի հրաժարականի պահանջով զանգվածային ցույց։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС-ը։
Ամբոխը վանկարկել է «Մակրոն, հրաժարական տուր» կարգախոսը։ Ցուցարարները նաև պահանջել են վարչապետի հրաժարականը՝ դժգոհություն հայտնելով կառավարության քաղաքականության վերաբերյալ, որը, նրանց կարծիքով, օգուտ է բերել միայն մի քանի անհատների և խմբերի։ Նրանք մեղադրում են խորհրդարանի երկու պալատներին՝ Ազգային ժողովին և Սենատին, ԵՄ բոլոր համաձայնագրերն ընդունելու մեջ, որոնց պատճառով Ֆրանսիան հայտնվել է իր ներկայիս իրավիճակում։
Ցույցի կազմակերպիչ, «Հայրենասերներ» կուսակցության ղեկավար Ֆլորիան Ֆիլիպոն իր կողմնակիցների հետ կանգնել է ցուցարարների շարասյան առջևով ընթացող բեռնատար մեքենայի հարթակի վրա՝ ղեկավարելով զանգվածային միջոցառումը։
«Իմ ուղերձը Մակրոնին այն է, որ նա պետք է հեռանա», – ասելէ Ֆիլիպոն՝ հավելելով, որ առաջին քայլը կլինի Բայրուի հրաժարականը սեպտեմբերի 8-ին կայանալիք վստահության քվեարկության ժամանակ։ Այնուհետև նա կոչ է արել խորհրդարանականներին քվեարկության դնել ձախակողմյան ուժերի նախաձեռնությունը՝ նախագահին իշխանությունից հեռացնելու գործընթաց սկսելու համար։
«Ֆրանսիացիները վրդովված են խնայողության ծրագրից և պատերազմի հեռանկարից։ Նրանք արդեն բավականաչափ հանդուժել են և ուզում են, որ Մակրոնը հեռանա», – հավելել է քաղաքական գործիչը։

