Բաժիններ՝

Կրակը վերահսկելի է. ՆԳՆ–ն նոր մանրամասներ է հաղորդել Ճամբարակի հրդեհից

Գեղարքունիքի մարզում` Ճամբարակ-Թթուջուր հատվածի սարալանջին բռնկված հրդեհը վերահսկելի է։ Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Հրդեհաշիջման աշխատանքները կատարում են 243 փրկարարական ծառայող՝ 6 հրշեջ տեխնիկա և 30 օպերատիվ խումբ։

«Նախնական տվյալներով`3 օջախով այրվում է խոտածածկ տարածք։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի անտառապատ գոտիներ և բնակելի տարածքներ»,– նշվում է հաղորդագրությունում։

Նշվում է նաև հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ Փրկարար ծառայության Երևան քաղաքի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզային փրկարարական վարչությունների ստորաբաժանումներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս