Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են արդեն 9 օր. AntiFake.am-ի ողջ տեխնիկան առգրավված է արդեն 9 օր. Աստղիկ Մաթևոսյան

«Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն անազատության մեջ են արդեն 9 օր։
AntiFake.am-ի ողջ տեխնիկան առգրավված է արդեն 9 օր,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Աստղիկ Մաթևոսյանը և պարզաբանել,-  Լրատվականի գործունեության եռօրյա փաստացի դադարից հետո մեր աջակիցների շնորհիվ ձեռք բերված տեխնիկայի շնորհիվ մեր աշխատանքները շարունակվում են, բայց ոչ ամբողջ ծավալով։

Հայաստանում ազատ խոսքի դեմ, ազատ մեդիայի դեմ հետապնդումները շարունակվում են և այս պահին մենք այդ հետապնդումների ուղիղ թիրախում ենք։ Իհարկե սա էլ կանցնի, քանի որ սեղմված զսպանակը մի օր պայթում է։ Բայց այս ապօրինությունների մասին բարձրաձայնելն օգնելու է մոտեցնել այդ սպասված օրը»։

Տեսանյութեր

Լրահոս