Նոյեմբերի 27-ը լավ օր է Ուկրաինայում խաղաղության ծրագիրն ընդունելու համար. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շուտով շատ հզոր պատժամիջոցներ կկիրառի ՌԴ-ի դեմ։
«Ո՛չ, ո՛չ… շատ հզոր պատժամիջոցներ… Դրանք շատ շուտով ուժի մեջ կմտնեն, և դրանք շատ հզոր են, շատ հզոր», – ասել է Թրամփը Fox News Radio-ի եթերում։
Թրամփը նաև հայտարարել է, որ նոյեմբերի 27-ը համարում է վերջնաժամկետ Կիևի համար՝ ընդունելու խաղաղության համաձայնագրի պայմանները: Միացյալ Նահանգների նախագահի խոսքով՝ Դոնբասի կորուստն անխուսափելի է ուկրաինական կողմի համար, և պատերազմը կարող է պարտությամբ ավարտվել Ուկրաինայի համար:

