Մենք այժմ ապրում ենք մեր պատմության ամենադժվար պահերից մեկը․ Զելենսկին դիմել է ժողովրդին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուղերձով դիմել է Ուկրաինայի ժողովրդին․

«Մենք այժմ ապրում ենք մեր պատմության ամենադժվար պահերից մեկը։ Ուկրաինայի վրա ճնշումն այժմ ամենաուժեղն է։ Ուկրաինան կարող է շատ դժվար ընտրության առաջ կանգնել՝ արժանապատվության կորուստ կամ սպառնալիք իր հիմնական գործընկերոջ համար։ Կա՛մ դժվար 28 կետերը, կա՛մ ծայրահեղ դժվար ձմեռը, ամենադժվարը, և հետագա ռիսկերը։ Կյանք առանց ազատության, արժանապատվության և արդարադատության, և որպեսզի մենք վստահենք նրանց, ովքեր արդեն երկու անգամ հարձակվել են», – նշել է Ուկրաինայի նախագահը։

Նա նշել է, որ իրենից պատասխան են սպասում, սակայն նա այդ պատասխանը տվել է դեռ 2019 թվականի մայիսի 20-ին, երբ ասել է,  որ պարտավորվում է պաշտպանել Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը։

«Մենք, իհարկե, պողպատից ենք պատրաստված, բայց նույնիսկ ամենաամուր մետաղը կարող է ի վերջո տեղի տալ։ Մենք պետք է հավաքվենք, ուշքի գանք, դադարեցնենք վեճերը և քաղաքական խաղերը։ Պետությունը պետք է գործի, պատերազմող երկրի խորհրդարանը պետք է համատեղ աշխատի, և պատերազմող երկրի կառավարությունը պետք է արդյունավետ աշխատի», – ասել է Զելենսկին ժողովրդին ուղղված իր ուղերձում։

Տեսանյութեր

Լրահոս