Բաժիններ՝

Դուբայում հնդկական կործանիչը վթարի է ենթարկվել ավիաշոուի ժամանակ․ օդաչուն զոհվել է

Դուբայի ավիաշոուի ժամանակ վթարի է ենթարկվել հնդկական արտադրության «Թեջաս» տիպի կործանիչը։ Դեպքի մասին հայտնում է «DW»-ն՝ նշելով, որ օդաչուն մահացել է։

Դուբայի իշխանությունների տեղեկացմամբ՝ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, իսկ հրշեջները պայքարում են բռնկված հրդեհի դեմ։

Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռը ցուցադրական թռիչքից հետո կորցրել է կառավարումը, ցածր թռիչքի ժամանակ բռնկվել է և ընկել է ավիաշոուի տարածքից մոտ 1,6 կիլոմետր հարավ։

Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հաստատել են օդաչուի մահվան փաստը՝ նշելով, որ ստեղծվում է հատուկ հանձնաժողով՝ վթարի պատճառները պարզելու համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930