Իվանիշվիլին հույս ունի, որ ԱՄՆ-ը կվերացնի իր նկատմամբ սահմանած պատժամիջոցները
«Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի փաստաբան Թեմո Ցիկվաձեն նամակ է հրապարակել, որում անդրադարձել է Իվանիշվիլիի իրավական վեճերին և նրա նկատմամբ կիրառված պատժամիջոցներին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ցիկվաձեի նամակում նշված է, որ Լոնդոնի դատարանը Բերմուդյան կղզիների վեճի վերաբերյալ վերջնական որոշումը կհրապարակի նոյեմբերի 24-ին։
Նույն նամակից պարզվում է, որ Իվանիշվիլին հույս ունի` Թրամփի վարչակազմը կվերացնի իր նկատմամբ սահմանած պատժամիջոցները. Իվանիշվիլիի խոսքով՝ դա հնարավորություն կտա ԱՄՆ նախագահին ապացուցելու, որ չի ենթարկվում «Խորքային պետությանը» (Deep state)։
Ցիկվաձեի նամակի համաձայն՝ «Վրացական երազանք»-ի հիմնադրին 2008 թվականից ի վեր հետապնդում է «Խորքային պետություն»-ը։

