Վրաստանում գործազրկության մակարդակը 13.3 տոկոս է
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2025 թվականի երրորդ եռամսյակում Վրաստանում գործազրկության մակարդակը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ նվազել է 0.5 տոկոսային կետով և կազմել 13.3 տոկոս։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Geostat-ի հրապարակած տեղեկության մեջ 2025 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, զբաղվածների թիվն աճել է 0.1 տոկոսով և հասել 975.3 հազարի, մինչդեռ ինքնազբաղվածների թիվը նվազել է 14 հազարով (3.3 տոկոս) և կազմել 418.4 հազար։
2025 թվականի երրորդ եռամսյակում, նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ, գործազրկության ցուցանիշը կանանց շրջանում նվազել է 0.1 տոկոսային կետով, իսկ տղամարդկանց շրջանում՝ 0.9 տոկոսային կետով և կազմել է համապատասխանաբար 11.4 տոկոս և 14.7 տոկոս։

