Զելենսկին հեռախոսով քննարկել է Թրամփի ծրագիրը Մակրոնի, Սթարմերի և Մերցի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ՝ Ուկրաինայի համար ԱՄՆ նոր ծրագրի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է ուկրաինական «Общественное» հեռուստաալիքը։
«Առաջնորդները քննարկում են Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու «խաղաղության ծրագրի» նախագիծը»,- հաղորդել է հեռուստաալիքը։
Ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է Դոնալդ Թրամփի խաղաղության ծրագրի 28 կետերը: Financial Times-ի տվյալներով՝ ուկրաինացի պաշտոնյաները քննադատել են փաստաթուղթը և այն անընդունելի են համարում, չնայած Վաշինգտոնը ակնկալում է, որ Զելենսկին այն կստորագրի մինչև նոյեմբերի 27-ը: Ծրագիրը ներառում է ՆԱՏՕ-ից դուրս գալը, նոր սահմաններ, բուֆերային գոտի, Ուկրաինայի զինված ուժերի համար սահմանափակումներ և սառեցված ռուսական ակտիվների օգտագործում:

