Թինա Կանդելակին հանրությանը ներկայացել է դստեր հետ
Պրոդյուսեր Թինա Կանդելակին և նրա 25-ամյա դուստրը՝ Մելանյա Բորոդինան, հանրությանը ներկայացել են կարմիր երեկոյան զգեստներով։ Աստղը մասնավոր միջոցառումից լուսանկարներ է հրապարակել Ինստագրամի իր էջում:
«Դուստրերը մեծանում են և դառնում ամենագեղեցիկ կանայք»,- նշել է հեռուստահաղորդավարուհին։
Կանդելակիի դուստրը խուսափում է հրապարակայնությունից և չի մեկնաբանում իր անձնական կյանքը:
Պրոդյուսերն ունի նաև 24-ամյա որդի:

