Հունգարիայում կոչ են արել դադարեցնել ուկրաինական մաֆիայի ֆինանսավորումը
Հունգարիան մտադիր է վերջ դնել Եվրամիությունում տիրող խելագարությանը. հարկատուների գումարներն ուղարկվում են ուկրաինական մաֆիային: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն ֆեյսբուքյան իր էջում։
«Բրյուսելում բացարձակ խելագարություն է։ Չնայած ուկրաինական ռազմական մաֆիայի ձախողմանը, [Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա] ֆոն դեր Լեյենը դեռ ցանկանում է լրացուցիչ 100 միլիարդ եվրո ուղարկել Ուկրաինային։ Ո՞վ գիտի, թե իրականում որտեղ կգնան հունգարական և եվրոպական գումարները»,- զայրացել է դիվանագետը։
Սիյարտոն հայտարարել է, որ հունգարացի ներկայացուցիչները կմեկնեն Բրյուսել՝ «կանգնեցնելու այս խելագարությունը»։ Նա ընդգծել է, որ հունգարացիների գումարը չի կարող հայտնվել Ուկրաինայում՝ «ռազմական մաֆիայի ֆինանսավորման համար»։

