Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչը պատմել է՝ ինչպես է փոխվել ակումբում անցկացրած մեկ տարվա ընթացքում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը կիսվել է իր տպավորություններով անգլիական ակումբում մեկ տարի անցկացնելուց հետո՝ նշելով, որ այս ընթացքում բարելավել է իր մարզչական հմտությունները։

«Իմ առաջին տարին ակումբո՞ւմ։ Ես շատ բան սովորեցի։ Կարծում եմ՝ ավելի լավ մարզիչ եմ դարձել։

Ես պատրաստ եմ ներկայի և ապագայի համար։ Իսկապես դժվար ճանապարհ անցանք, բայց հիմա հասկանում եմ, որ այն անհրաժեշտ էր»,- ասել է Ամորիմը Stan Sport-ի հետ զրույցում:

Պորտուգալացի մարզիչը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2024 թվականի նոյեմբերին։ Նրա ղեկավարությամբ թիմը խաղացել է 54 խաղ, որոնցից 21-ում հաղթել է։ Այս մրցաշրջանում, 11 խաղից հետո, «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը՝ 18 միավորով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս