Բաժիններ՝

Թուրքիայում հետաձգվել է փոքրամասնությունների հիմնադրամների համաժողովը

Ստամբուլի Բեյօղլու շրջանի Երեք Հորան հայկական եկեղեցու հիմնադրամը հայտնել է, որ 22-23 նոյեմբերին նախատեսված էր անցկացնել փոքրամասնություններին իրավունքներիին նվիրված համաժողով, որը սակայն հետաձգվել է: Այս մասին, ինչպես հաղորդում է ermenihaber.am-ը, գրում է Agos-ը:

«Համայնքային հիմնադրամների իրավաբանական անձի և սեփականության խնդիրները փոքրամասնությունների իրավունքների համատեքստում» խորագրով համաժողովը նպատակ ուներ բարձրացնել Թուրքիայում համայնքային հիմնադրամների իրավական անձի և սեփականության խնդիրների վերաբերյալ իրազեկվածությունը փոքրամասնությունների իրավունքների համատեքստում, ինչպես նաև մշակել լուծումներ:

Հիմնադրամը տեղեկացրել է, որ համաժողովի տեղափոխման պատճառ են հանդիսացել՝ պետական կառույցների տարեվերջյան ծանրաբեռնվածությունը և մի շարք այլ ծրագրեր, ինչպես նաև Պապի սպասվող այցը Ստամբուլ, որին նախատեսվում է նաև կրոնական առաջնորդների ու համայնքային հիմնադրամների ներկայացուցիչների մասնակցությունը:

Հայտարարության մեջ ասվել է նաև, որ համաժողովին ավելի լայն մասնակցություն ապահովելու և քննարկվող կարևոր ու օգտակար թեմաներն ավելի շատ մարդկանց հասանելի դարձնելու համար անհրաժեշտ է միջոցառումը հետաձգել ավելի հարմար օր։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս