Բաժիններ՝

Ուկրաինան և Ֆրանսիան պատմական համաձայնագիր կստորագրեն ռազմական ավիացիայի ոլորտում. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր առավոտյան ուղերձում հայտարարել է Ֆրանսիայի հետ «պատմական համաձայնագրի» մասին՝ ուղղված ուկրաինական ռազմաօդային ուժերի ուժեղացմանը, հաղորդում է «Европейская правда»-ն։

Զելենսկին նշել է, որ Ֆրանսիայի հետ «պատմական համաձայնագիրը»՝ Ուկրաինայի ռազմական ավիացիայի և երկնքի պաշտպանության ուժեղացման վերաբերյալ, կստորագրվի երկուշաբթի՝ նոյեմբերի 17-ին։

Այդ օրը, ինչպես հայտնի է, Զելենսկուն սպասում են Փարիզում, որտեղ նրան կընդունի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Լավ բովանդակությամբ այց է։ Դա այն է, ինչ իրականում օգնում է Ուկրաինային պաշտպանվել և հասնել մեր նպատակներին, մեր խնդիրներին», – հավելել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս