Բաժիններ՝

Ուկրաինան պայմանավորվել է Հունաստանի հետ գազի մատակարարման շուրջ. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Ուկրաինա գազի մատակարարման շուրջ Հունաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության մասին, հաղորդում է РБК-Украина-ն։

Ըստ Զելենսկու, սա գազի մատակարարման ևս մեկ ուղղություն կլինի՝ ձմռանը Ուկրաինայի գազի ներմուծման ուղիները հնարավորինս ապահով դարձնելու համար։

«Մենք արդեն ունենք պայմանավորվածություններ գազի ներմուծման ֆինանսավորման վերաբերյալ, և մենք կփակենք գրեթե 2 միլիարդ եվրոյի պահանջարկը՝ գազի ներմուծման համար, որպեսզի փոխհատուցենք ռուսաստանյան հարվածների հետևանքով ուկրաինական արդյունահանման կորուստները», – նշել է Վլադիմիր Զելենսկին։

Ըստ նրա, Ուկրաինայի կառավարությունը միջոցներ է ուղղել ներմուծման ֆինանսավորմանը, կա նաև աջակցություն եվրոպական գործընկերներից։ Եվրոպական բանկերը՝ ԵՄ հանձնաժողովի երաշխիքներով, ինչպես նաև ուկրաինական բանկերն ու Նորվեգիան, օգնում են այդ հարցում։ Ակտիվ աշխատանք է շարունակվում նաև ամերիկյան գործընկերների հետ, ուստի ֆինանսավորումը լիովին կապահովվի։

«Ձմռան համար մատակարարման լայն հնարավորություններ ենք ստեղծում», – վստահեցրել է Ուկրաինայի նախագահը։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 13-ին, Եվրոպական զարգացման բանկերը և «Նաֆտոգազ»-ը համաձայնագիր էին ստորագրել գազի գնումների համար ընկերությանը 127 միլիոն եվրո տրամադրելու մասին։

Եվրոպական ներդրումային բանկը հայտնել է, որ «Նաֆտոգազ»-ը 127 միլիոն եվրոյի դրամաշնորհ կստանա ի լրումն 300 միլիոն եվրոյի վարկի, որի մասին հայտարարվել էր անցած ամիս։

Ուկրաինան դադարեցրել է ստորգետնյա գազի պահեստարանները լցնելու գործընթացը՝ էներգետիկ ենթակառուցվածքի գնդակոծությունների և Լեհաստանի միջոցով գազի ներմուծման դադարեցման պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս