Բաժիններ՝

Ուկրաինայի ԶՈւ-ի արձակած Patriot-ի հրթիռն է վնասել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատունը

Կիևի կողմից Ադրբեջանի դեսպանատան տարածքում գտնվող շենքի «վնասվածքի» տեսանյութը վկայում է Ուկրաինայի զինված ուժերի կողմից արձակված հակաօդային պաշտպանության հրթիռի հարվածի մասին։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ռազմական աղբյուրը։

«Կիևում Ադրբեջանի դեսպանատան համալիրի տարածքում գտնվող վարչական շենքի վնասման վերաբերյալ հրապարակված տեսանյութը հստակ ցույց է տալիս Ուկրաինայի զինված ուժերի անձնակազմի կողմից արձակված «երկիր-օդ» հրթիռի ուղղակի հարվածը», -ասել է աղբյուրը։

Նա նշել է, որ ուկրաինական լրատվամիջոցները հրապարակել են բազմաթիվ լուսանկարներ, որոնցում երևում են Կիևի փողոցներում ընկած և պայթած ամերիկյան արտադրության Patriot հակաօդային պաշտպանության հրթիռների բեկորներ։

«Եթե «Իսկանդեր» հրթիռը հարվածեր, խառնարանը կլիներ մի քանի անգամ ավելի մեծ և խորը, քան ուկրաինական տեսանյութում է, և դեսպանատան համալիրի համար հետևանքները կլինեին զգալի ավելի մեծ ավերածություններ», -նշել է աղբյուրը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս