Բաժիններ՝

46-ամյա տղամարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 11-ին Հրաչյա Աճառյան փողոցում հայտնաբերել և վարչություն են տեղափոխել 46-ամյա մի տղամարդու, որը հոկտեմբերի 29-ից հետախուզվում էր համակարգչային հափշտակության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թափանցիկ լուծույթով պլաստմասե 6 տարա՝ «Մեթադոնային լուծույթ» գրառմամբ։

46-ամյա տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս