Կալիֆոռնիայում, Թեքսասում և Ֆլորիդայում մագնիսական փոթորկի պատճառով նկատել են հյուսիսփայլը. NBC
ԱՄՆ մի քանի նահանգների բնակիչներ նոյեմբերի 11-ին մագնիսական փոթորկի պատճառով տեսել են հյուսիսափայլը, հայտնում է NBC-ն: Մասնավորապես, երկինքը կարմիր, մանուշակագույն և կանաչ գույների եղել այնպիսի նահանգներում, ինչպիսիք են Ալաբաման, Կալիֆոռնիան, Օհայոն, Թեքսասը և Ֆլորիդան, որտեղ այս բնական երևույթը սովորաբար չի դիտվում։
NBC-ի խոսնակ Շոն Դալը հեռուստաընկերությանը հայտնել է, որ Երկրի վրա սկսված գեոմագնիսական փոթորիկը հասել է G4 մակարդակի (դրանք ընդամենը հինգն են) և կարող է ազդել ԱՄՆ-ի արբանյակային կապի և նավիգացիոն համակարգերի վրա։ Այն նաև երկնքում հյուսիսափայլի հայտնվելու պատճառ է դարձել։ Չի բացառվում, որ նոյեմբերի 12-ին փոթորիկը կուժգնանա։

