Փաշինյանի նյարդային վիճակը կարող է պայմանավորված լինել նրանով, որ Բաքվի զորահանդեսին չեն հրավիրել. Բագրատ Միկոյան

Դեղերը տարբեր գույնի տուփերի մեջ են դնում, որ չխառնեն։ Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը «News.5tv.am»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել Փաշինյանի՝ նախագահների հետ բանավիճելու առաջարկին։

«Ինձ թվում էր՝ իմ մի քանի պատասխաններից հետո բանավիճելու այդ մոլուցքը իր մոտ կա՛մ պետք է անցած լիներ, կա՛մ պետք է զբաղված լինեին, որ անցնի: Մեկ- մեկ ուրախանում եմ, որ հոգեբանի կարիք կա, հետո տեսնում եմ, որ ոչ թե հոգեբան, այլ հոգեբույժ է պետք: Ընդհանրապես, լավ բաներ է հնարել մարդկությունը. դեղերը տարբեր գույնի տուփերի մեջ են դնում, որ չխառնեն դեղերը: Ընդունված պրակտիկա է, կարելի է էս դեպքում կիրառել»,- ասել է Միկոյանը:

Նա, անդրադառնալով Փաշինյանի՝ ԱԺ–ում ունեցած հայտարարույուններին, կարծիք է հայտնել, որ Փաշինյանի ընդհանուր նյարդային վիճակը կարող է պայմանավորված լինել նրանով, որ նրան Բաքվի զորահանդեսին չեն հրավիրել.

«Իրոք, այդ Ալիևն էլ շատ ուրացող մարդ է, կարող էր զինատեսակների փոխարեն Նիկոլ Փաշինյանին կանչել, դա քայլեր՝ որպես իրենց ամենաուժեղ զինատեսակ»,- ասել է Միկոյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս